News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիան չի աջակցում ռազմական հեղաշրջմանը Վենեսուելայում, թեեւ նրա ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին համարում է երկրի օրինական ղեկավարը, տեղեկացնում է Reuters-ը։

«Մենք չենք կասկածում, որ Վենեսուելայում իրավիճակի հանգուցալուծումն ընտրությունների անցկացումն է։ Իսպանիան չի աջակցում ռազմական հեղաշրջմանը»,- ասել է  Իսպանիայի գործող կառավարության մամուլի քարտուղար Իզաբել Սելան։

Ավելի վաղ Գուայդոն հայտարարել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու իր պլանի «վերջին փուլի» մասին՝ վենեսուելացիներին եւ զինվորականներին կոչ անելով աջակցել իրեն եւ վերջ դնել Մադուրոյի կողմից իշխանության «բռնազավթմանը»։

Նրա խոսքով՝ դիմումը նկարահանվել է Ֆրանսիսկո Միրանդայի անվան ավիաբազայի տարածքում, Կարակասում։ Տեսանյութում Գուայդոյի հետ միասին նկարահանվել են զինվորականների խումբ եւ ընդդիմադիր «Ժողովրդական կամք» կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը տնային կալանքի մեջ է։

Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց նախագահի պաշտոնակատար։ Նրան այդ պաշտոնում ճանաչեց ԱՄՆ-ը, որին միացան Լիմայի խմբի երկրները (բացի Մեքսիկայից), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը։

Պետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածն անվանեց հեղաշրջում եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերը խզելու մասին։ Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սալվադորը, Սիրիան եւ Թուրքիան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ