Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 1,03 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,25 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,65 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,59 դոլարի: