Հնդկաստանի արեւելքում Օրիսա նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանելու մասին, որոնք բնակվում են մերձափնյա եւ ցածրադիր վայրերում, հայտնում է Times of India-ն:
Տարհանումը պետք է ավարտվի հինգշաբթի երեկոյան, նշում է պարբերականը: Մարդկանց տեղափոխում են հատուկ սարքավորված կենտրոններ, կրթական հաստատություններ եւ այլ հուսալի շենքեր:
Ենթադրվում է, որ «Ֆանին» նահանգի ափերին կհասնի ուրբաթ ցերեկը, քամու ուժգնությունը կարող է հասնել 200 կմ/ժամի, մերձափնյա շրջաններում սպասվում են հզոր անձրեւներ, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտին (IMD):
#CycloneFani
— Times of India (@timesofindia) 2 мая 2019 г.
National Disaster Response Force (NDRF) team arrives in Ichchapuram of Andhra Pradesh's Srikakulam
Picture credits: ANI pic.twitter.com/AQWBRXYEym