News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աստղանավորդներ Նիլ Արմսթրոնգի եւ Բազ Օլդրինի աստղանավի հրահանգը, որով նրանք ղեկավարվել են Լուսնի վրա իջնելիս, կվաճառվի Նյու Յորքի Christie's աճուրդում։ Այս մասին տեղեկացվում է աճուրդի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ընդգծում են աճուրդի ներկայացուցիչները, Lunar Module Timeline Book (լուսնային մոդուլի գրաֆիկի գիրք) անվամբ հրահանգը համարվում է աերոնավտիկայի եւ տիեզերական տարածքի հետազոտության  ԱՄՆ ազգային վարչության (NASA) գլխավոր հրահանգը, որից աստղագնացներն օգտվել են Լուսնի մակերեսին վայրէջք կատարելիս եւ Երկիր վերադառնալիս։ Որոշ էջերին կան լուսնափոշու հետքեր, իսկ փաստաթղթի լուսանցքներում կարելի է գտնել մոտ 150 նշումներ, որոնք արել են անձամբ Արմսթրոնգը եւ Օլդրինը։

10-րդ էջում նշում կա Լուսնի վրա իջնելու մասին, որն Արմսթրոնգն արել է այն բանից հետո, երբ կապի է դուրս եկել NASA-ի հետ եւ տեղեկացրել հաջող վայրէջքի մասին. «Հյուսթոն, խոսում է Հանգստի բազան։ Արծիվը նստեց»։ Դրանից հետո աստղագնացը իջել է Լուսնի վրա՝ արտասանելով լեգենդար նախադասությունը. «Սա մի փոքր քայլ է մարդու եւ վիթխարի թռիչք մարդկության համար»։

Սակարկությունում, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 18-ին, նավի հրահանգի արժեքը կարող է հասնել 9 մլն դոլարի, ընդգծում են կազմակերպիչները։ Սակարկությունները նվիրված են Լուսնի վրա մարդու առաջին հայտնվելու 50-ամյակին։

Apollo 11-ը պատմության մեջ առաջին անգամ Լուսնի վրա իջավ 1969 թվականի հուլիսի 20-ին։ Աստղագնացներն էին Նիլ Արմսթրոնգը եւ Էդվին (Բազ) Օլդրինը։ Անձնակազմի երրորդ անդամը՝ Մայքլ Քոլինզը, մերձլուսնային ուղեծրում էր։

Հաջորդ հինգ թռիչքների ընթացքում կատարվել են Լուսնի վրա հաջող վայրէջքներ, դրանցից վերջինը՝ 1972-ին, Apollo 17-ով։ Վեց արշավախմբի ընթացքում Լուսնի վրա եղել է 12 աստղագնաց։ Երկիր է հասցվել ավելի քան 180 կիլոգրամ լուսնային բնահող։ Apollo ծրագրի եզրափակիչ ակորդը խորհրդային «Սոյուզ 19»-ի եւ ամերիկյան Apollo 18-ի միակցումն էր 1975 թվականի հուլիսի 17-ին։ Դա տիեզերագնացության մեջ առաջին միջազգային միակցումն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ