News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը, հավատարիմ մնալով նախապատվությունը տեղական արտադրողին տալու եւ տեղական լուծումներով առաջնորդվելու իր սկզբունքին, փոխարինել է հնացած տեխնոլոգիայով գրված հեռուստատեսային SVG պորտալը հայազգի մասնագետների կողմից ստեղծված նոր ու ժամանակակից HTML պորտալով։

Ucom-ի հեռուստատեսային ծառայության օգտատերերն արդեն նկատել են նոր պորտալի ինտերֆեյսի փոփոխությունը, որի UX (օգտատիրոջ փորձառություն) եւ UI (օգտատիրոջ ինտերֆեյս) բարելավման մասով կատարված աշխատանքի արդյունքում uTV բաժանորդներն ունեն ավելի արագ եւ սահուն աշխատող հարմարավետ պորտալ։ Օրինակ՝ «Սերիալներ» բաժնում հեռուստաբովանդակությունը ցուցադրված է հորիզոնական ցանկի տեսքով եւ ունի նոր ներքին էջ, որտեղ միաժամանակ երեւում են տարբեր եթերաշրջաններն ու դրանց մասերը։ Ակներեւ են փոփոխությունները նաեւ «Տեսավարձույթ» բաժնից օգտվող հեռուստասերների  համար, քանի որ բաժնում փոխվել է կատեգորիաների եւ ֆիլմերի պատկերման տրամաբանությունը, ինչպես նաեւ ավելացել է որոնման հնարավորությունը:

«Ուրախ եմ, որ Հայաստանում մենք ինքներս ունակ ենք տեղական լուծումներ առաջարկել՝ որակյալ մեդիա-բովանդակությունը վերջնական սպառողին առանց որակի կորստի ներկայացնելու համար։ Նոր պորտալը պարզապես փոփոխված դիզայն չէ, այն ֆանտաստիկ հնարավորություն է ընձեռում ապագայում խիստ դինամիկ արտապատկերում եւ 4K որակի տեսաշար ստանալու համար։ Նոր տեխնոլոգիայով գրված պորտալն ընդլայնում է նաեւ ծրագրավորողների գործունեության դաշտը՝ հարթակ դառնալով այլ նորարարական լուծումների, հավելվածների եւ գործառույթների ավելացման համար», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ բարելավվել է համակարգի ընդհանուր որոնման գործառույթը, եւ հիմա որոնման արդյունքները ցուցադրվում են մեկ ընդհանուր էջում՝ առանձին երեւացող համապատասխան ենթաէջերով (Տեսավարձույթ, Ալիքներ, Հաղորդումներ եւ այլն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ