News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա: Այս մասին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է, ու Հայաստանն այն նշում է դրական դինամիկա արձանագրելով: Ինչպես հայտնի է, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2019 թվականի «Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 19 կետով առաջընթաց է գրանցել 79-րդ տեղից զբաղեցնելով 61-րդ տեղը:

 Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, լրագրողի աշխատանքը ամենաանշնորհակալներից մեկն է. լրագրողները գտնվում են մշտական սպառնալիքի տակ, մասնագիտական պարտականությունները կատարելիս մշտապես հանդիպում են խոչընդոտների, լրագրողների խոշտանգումները, հետապնդումներն ու սպանությունները սովորական երեւույթ են աշխարհի շատ երկրներում: Սա նշանակում է, որ միայն ամենաքաջ եւ այս մասնագիտությունն իսկապես արժեւորող անհատներն են որոշում լրագրող դառնալ՝ քաջ գիտակցելով, որ ճանապարհը հարթ չի լինելու:

Այսպես է ամբողջ աշխարհում եւ այսպես է Հայաստանում: ԵՎ մեր հասարակությունը պետք է գիտակցի այս փաստը, գնահատի լրագրողի աշխատանքը, քաջալերի եւ աջակցի նրան:

Այսօր, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ չեմ կարող նաեւ չբարձրացնել լրագրողների մասնագիտական կարողություններն ամեն օր ու ամեն ժամ կատարելագործելու կարեւորության մասին: Մենք պետք է կարողանանք ուղիղ նայել խնդիրներին եւ ընդունենք, որ Հայաստանում լրագրողների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու լուրջ խնդիր կա:

Մենք պետք է հասկանանք, որ Ազատ մամուլը զարգացած եւ բարեկեցիկ երկիր ունենալու թիվ մեկ գրավականն է: Բոլոր միջազգային  զեկույցների համաձայն ամենաազատ մամուլ ունեցող երկրներն են Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Կանադան: Այսինքն, աշխարհի ամենահարուստ եւ բարեկեցիկ երկրները: Եվ եթե մենք ուզում ենք տեղ գրավել այս շարքում, պետք է փոխենք մեր վերաբերմունքը մամուլի եւ լրագրողների նկատմամբ, պետք է սիրենք եւ հարգենք լրագրողներին, թույլ տանք նրանց սովորել եւ կրթվել, լինել ազատ, մտածել քննադատաբար, գործել անաչառ եւ անկաշկանդ:

Շնորհավո´ր Մամուլի ազատության միջազգային օրն ու կեցցե՜ Ազատ մամուլը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ