News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուր բացում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ:

Օծումը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Խաչիկը եղել է մեր թաղի մեծերից, մեր ավագներից: Մեր աճելու, մեծանալու, հասունանալու ժամանակում մեր ավագները ներդրում են ունեցել մեր կյանքում, ներդրում են ունեցել, ճանապարհ են սովորեցրել, երբեմն բարկացել, երբեմն ուրախացել: Կարող եմ ասել` փողոցի ուսումը ավելի մեծ է եղել, քան որեւէ համալսարանական դիպլոմ, այնպես ինչպես ապրում էին Հիսուսի աշակերտները` առանց դիպլոմ ունենալու, որոնց ուսուցումները հիմա բարձրագույն համալսարաններում են սովորում: Այդ  ճանապարհի մեջ Աստված այնպես է տնօրինում, որ այդ տարիներին հանդիպել ենք մեր ավագ եղբորը, եւ այդ զգացումներն ու հիշողությունները անընդհատ մեր մեջ են մնացել: Եւ նույնիսկ նկարագրություններով, խոսակցություններով, ամեն իմաստով այդ թաղը մի եռուն համայնք էր եւ ապրում էին բոլորը բոլորի ուրախությամբ, բոլորը բոլորի ցավերով, հաջողություններով: Եւ մենք այդտեղ ենք մեծացել, որի մեջ  մեծ մասնակցություն եւ ներդրում ունեցել ` մեր սիրելի Խաչիկը: Այսօր Հաղարծնի այս սրբավարյում արդեն իր ընտանիքի հետ են այստեղ` նախաձեռնելով այս խաչքարի կանգնեցումը եւ այսօր էլ` օծման արարողությունը »,-ասաց Բագրատ Սրբազանը:

Բացման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ բարերարը. «Մեկս մյուսին միտք-գաղափար տալով հաջողեցինք այս ծրագիրը եւ այսօր իրոք մենք համոզվում ենք, որ շատ ճիշտ, շատ բարի, կարեւոր արարողություն տեղի ունեցավ: Ցանկություն ունենք, որ բոլորը գան վայելեն, միշտ լավ առիթներով գան եկեղեցի, Աստծուց լավը ուզեն: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, ցանկանում եմ լավն ու բարին »,-ասաց բարերար Խաչիկ Խաչատրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ