News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Ադրբեջանը որոշակիորեն ակտիվացրել է իր ավանդական մարտավարությունը՝ փորձելով առաջնագիծը պահել լարվածության մեջ: Այս մասին «Արցախպրեսին»   տված հարցազրույցում նշել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական զինուժը բոլորովին վերջերս «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից կրակ է վարել Ակնայի հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, իսկ միայն մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Մատաղիսի հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

«Պաշտոնական Բաքվի այս վարքագիծը բխում է Արցախի հարցով ընթացող պրոցեսների տրամաբանությունից՝ մինչ այս պահն Ադրբեջանը զուտ իմիտացիայիով է զբաղված՝ փորձելով ցույց տալ, թե պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն իրականում, իր քայլերը հակառակն են հուշում: Բանակցությունների վերսկսման հետաձգումը պարարտ հող է ադրբեջանական սադրանքների համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ամրաշինական գործողությունների իրականացմանը, Տիգրան Աբրահամյանն ասաց. «Դրանք ռազմական, բազմաֆունկցիոնալ օբյեկտներ են, որոնք առաջին հերթին ծառայեցվում են, օգտագործվում են որպես ճնշման լծակներ՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հնարավորության դեպքում՝ նաեւ թիկունքում գտնվող տարբեր նշանակության օբյեկտների, մարդկային ուժի ուղղությամբ կրակ բացելու, վնաս հասցնելու համար: Ակնհայտ է, որ «խաղաղության ուղերձների» ներքո, Ադրբեջանը փորձում է առաջնագիծը նկարագրածս եւ դրա նշանակությամբ այլ ռազմական ենթակառուցվածքների ձեւավորմամբ, հագեցմամբ նախապատրաստել հնարավոր սադրանքների: Ադրբեջանի այս պահվածքը նաեւ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ձեռքի տակ նոր սցենարներ է մշակում՝ ցանկացած պահի իրավիճակն առաջնագծում կտրուկ սրելու համար:

ՊԲ կանխարգելիչ գործողությունները նպատակ ունեն՝ որոշակի պարբերականությամբ, ստեղծված անհրաժեշտությունից ելնելով, կանխելու Ադրբեջանի այն քայլերը, որոնք եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ անց կարողեն լարվածության նոր փուլ թեւակոխել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ