News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արցախի եւ Հայաստանի վերջնանպատակը վերամիավորումն է: Այս մասին ասել է Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում: Համաժողովի անցկացման նախաձեռնողն է ՀՅԴ-ն:

«Դաշինքը նպատակ չէ, այլ դրված նպատակներին հասնելու գործիք: Նպատակի հարցում կոնսենսուս կա՝ վերջնանպատակը Հայաստանի հետ վերամիավորումն է: Կոնսենսուս չկա հասնելու մեթոդի հարցում՝ անկախությա՞ն միջոցով, թե՞ ուղիղ վերամիավորման»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Հայաստանի եւ Արցախի օրենսդրությունների չհամընկնող ոլորտներից նա նշել է սոցիալական ապահովության, արտոնությունների, ուղղիչ համակարգի, ԽՍՀՄ բանկի ավանդների վերադարձման ոլորտը:

Բեգլարյանը նշել է, որ ոմանց կարծիքով՝ շրջանակային համաձայնագիր է պետք, մյուսները ուղիղ վերամիավորման կողմնակիցն են: Այս տարբերակները, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման տարբերակը անհրաժեշտ է ուսումնասիրել եւ որոշում ընդունել: «Ես անձամբ պատասխան չունեմ, քանի որ չնայած որոշ չափով կարելի է ապագան կանխատեսել, բայց ոչ ամբողջությամբ: Պարզապես պետք է հասկանալ գինը եւ արդյունքները: Իմ կարծիքով՝ Հայաստանն ու Արցախը բավարար արտաքին դիմադրողականություն եւ կտրուկ շրջադարձերին հակազդելու քաշ չունեն: Հնարավոր է՝ այս դաշինքն այդպիսին չլինի, բայց նախապատրաստական աշխատանքն անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը ճիշտ ընկալի»,- նշել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը սեփական ռազմավարություն ունի եւ նրա համար էական չէ Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ձեւաչափը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ