News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ժողովրդին եւ բանակը կողոպտած մարդիկ ղարաբաղյան հարցը լուծելու բարոյական իրավունք չունեն: Մայիսի 8-ին մեծ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան հարցին՝ Ստեփանակերտում կշփվի՞ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ այդ օրերին լինելու են, եւ ինչպե՞ս է մտադիր ժողովրդին հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների արդյունքների մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դուք կարծում եք, որ ես Սերժ Սարգսյանի հետ կշփվե՞մ: Ահա, գրում են, որ մեկնում է Արցախ: Եվ Նիկոլ Փաշինյանը՝ նույնպես: Սերժ Սարգսյանն ու ես Հայաստանում ենք, Երեւանում, նույնիսկ ինչ-որ ժամանակ հարեւանությամբ բնակվել ենք կառավարական ամառանոցում: Եվ ի՞նչ: Երբ ինձ հարկավոր լինի Սերժ Սարգսյանի հետ խոսել, ես կխոսեմ: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, թե որեւէ մեկը որոշել է, որ ես պետք է նրա հետ հանդիպեմ: Սերժ Սարգսյանը չի կարող որոշել, իսկ ես կարող եմ որոշել՝ հանդիպել թե ոչ: Պա՞րզ է: Կարծես թե՝ ոչ: Կան շրջանակներ, որոնց համար պարզ չէ: Ես չեմ պատրաստվում նրանց հետ շփվել: Եթե անհրաժեշտ լինի, կհանդիպեմ եւ ժողովրդին կհայտնեմ»:

«Նաեւ ասում ու զարմանում են, որ ժողովուրդը պետք է որոշի ղարաբաղյան հարցը: Նախկինում ծիծաղում էին, որ ժողովուրդը կարող է վարչապետ ընտրել: Հանրապետականները եւ նրանց մերձավորները ծիծաղում էին: Բայց ահա եւ ընտրեցին: Չէ՞ որ ստացվեց: Եվ դարձյալ զարմանում են՝ ժողովո՞ւրդը պետք է որոշի Ղարաբաղի հարցը: Իսկ ո՞վ եք դուք, մի քանի կոռուպցիոներներ: Ժողովրդին կողոպտելով՝ լուծելու եք Ղարաբաղի ճակատագի՞րը: Ձեր տները իտալիաներում են եւ բադեն-բադեններում, մոտակայքում է մասնավոր օդանավը: Իսկ ովքե՞ր եք դուք: Իհարկե, ժողովուրդը պետք է որոշի: Հայաստանում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը: Օրենքով հաստատված կարգով»,- շեշտեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե բանակցությունների արդյունքներով այնպիսի որոշում լինի, որն արժանի համարի ժողովրդին ներկայացնել, դա կանի: «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ ասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձեւակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք: Էդ դո՛ւք եք վաճառել: Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ մեղադրելու: Մեղադրում են երկիրը կողոպտած մարդիկ: Բայց ո՞վ է նրանց նման բարոյական իրավունք տվել: Բայց ո՞վ են նրանք ընդհանրապես: Սերմ գողացող մկներ, բանակը կողոպտածներ, զինվորների հաշվին ճարպակալածներ: Նրանք հարցը լուծելու բարոյական իրավունք չունեն, չնայած մեդալներին ու ուսադիրներին: Ձեր տեղը կորոշեն քննությունն ու դատը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ