News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրել պատասխանատվության իր բաժինը ղարաբաղյան հարցի լուծման գործում։ Այս մասին մայիսի 8-ին մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, որ վերջին 20 տարիներին բանակցությունները վարվել են մի բանի մասին, բայց հասարակությանն այլ բան է ներկայացվել։ Լրագրողի դիտողությանը, թե  Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարություն է արել այս թեմայով, Փաշինյանը նկատել է. «Քոչարյանն ո՞վ է։ Ով մշակել է Մեղրին հանձնելու ծրագի՞րը։ Դուք նրա մասի՞ն եք խոսում»։

Նրա խոսքով՝ ընտրվելու ամենասկզբում արդեն ինքը ծանոթացել է ղարաբաղյան հարցի փաստաթղթերին։ «Առաջին մտքերիցս մեկը հրապարակելն էր։ Ես կցանկանայի անել դա։ Բայց հարցը նուրբ է։ Պետք է քննարկել։ Այդ փաստաթղթերը միայն մեր սեփականությունը չեն։ Այլ նաեւ միջնորդների։ Ես պատասխանն ունեմ, թե լուծման ինչ շրջանակ կարող է լինել։ Դուք հո հասկանում եք, որ խոսքը մի տարբերակի մասին չէ»,- նշել է Փաշինյանը։ Այս համատեքստում նա հարց է տվել՝ պատրա՞ստ է արդյոք յուրաքանչյուր ոք կրելու պատասխանատվության իր բաժինը։ «Կշտամբում են տարածքներ հանձնելու մեջ։ Ասում ես՝ ձեր տղան պետք է ծառայի։ Պատասխանում են՝ թող հարեւանի տղան ծառայի։ Սա ասում են հայտնի մարդիկ։ Հարց է ծագում. մենք պատրա՞ստ ենք պատասխանատվություն վերցնել եւ կրել այն։ Ահա գլխավոր հարցը»։

Որպես անձնական պատասխանատվության օրինակ նա նշեց, որ անցած տարի 81 միլիոնով ավելացել է հսկիչ-դրամարկղային կտրոնների թիվը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել աշխատավարձերը։ «Նրանք, ովքեր խոսում են զինվորների մասին, իսկ իրենք հրաժարվում են կտրոններից, դուք զինվորի հացն եք գողանում։ Բայց ժողովուրդը ցանկանում է նոր իրողություններ եւ նոր Հայաստան։ Եվ ամեն մեկն իր դերն ունի ղարաբաղյան կարգավորման մեջ՝ վճարել հարկեր, տալ ու վերցնել կտրոններ, պահպանել օրենքները։ Ես պատրաստ եմ կրել պատասխանատվության իմ բաժինը այս եւ այլ հարցերում, 100 եւ 1000 անգամ ավելի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ