News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրյանսկի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար II աստիճանի» շքանշանով: Համապատասխան հրամանը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «Գորոդսկոյ» հեռուստաալիքը:

Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 12-ին Երեւանում: 1988 թվականին Մոսկվայում նա դարձել է երիտասարդ կոմպոզիտորների Համամիթենական մրցույթի դափնեկիր:

Համբարձումյանը տարբեր տարիների եղել է Երեւանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբի, Հայաստանի Ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի դիրիժորը:

Առաջին անգամ Բրյանսկ է եկել 1993 թվականին: Էդուարդ Համբարձումյանը շուտով տեղափոխվել է: Բրյանսկում նա եղել է դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավարը՝ զուգահեռ աշխատել է Բրյանսկի քաղաքային կամերային նվագախմբում: Ավելի ուշ նվագախումբը դարձել է նրա հիմնական գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ