News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր իշխանությունները ոչ բավարար են ներգրավված այս նախագծում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մայիսի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու երկիրը «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովին ամենաբարձր մակարդակով չի մասնակցել։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, որտեղ ծրագրվում է հանդիպում երկրի նախագահի, փոխվարչապետի եւ այլ պաշտոնատար անձանց հետ։ «Այս հանդիպումները կօգտագործվեն, որպեսզի բացթողումները լրացվեն»,- վստահեցրել է նա։

Վարչապետը նկատել է, որ Զարգացման ասիական բանկի հետ համագործակցությունը նույնպես կապված է համագործակցության մակարդակի հետ, այդ թվում Չինաստանի։ «Մենք «Հյուսիս-Հարավ» նախագիծը դիտարկում ենք ոչ միայն որպես ներհայկական նախագիծ, այլեւ որպես տարածաշրջանային նախագիծ։ Դա շատ կարեւոր է դրա իրականացման արդյունավետության տեսակետից։ Այդ իմաստով «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը կարեւոր նշանակություն ունի»,- ամփոփել է նա։

Նշենք, որ ապրիլի 25-27-ը Պեկինում անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովը։ Դրան մասնակցել են պետությունների եւ կառավարությունների 37 ղեկավարներ, որոնց թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ