News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայում խոշորագույն օդանավակայաններից մեկի՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատանքը կես ժամով դադարեցվել է անօդաչուի պատճառով, հայտնում է Hessenschau լրատվական պորտալը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ անօդաչուն օդանավակայանի տարածքում նկատվել է հինգշաբթի տեղական ժամանակով 07:40-ին: Օդանավակայանի աշխատանքը 5 րոպե կանգնեցվել է, օդանավերի թռիչքներ եւ վայրէջքներ չեն իրականացվել մինչեւ 08:18:

Հաղորդվում է, որ դաշնային ոստիկանությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացնում: Դրոնը որոնելու համար ուղղաթիռ է ուղարկվել:

Համանման դեպք էր տեղի ունեցել նաեւ այս տարվա մարտին, երբ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքի հարավային մասում անօդաչու էր հայտնաբերվել, ինչի հետ կապված օդանավակայանի աշխատանքը դադարեվել էր 30 րոպեով:

2018 թվականի դեկտեմբերի 20-ի լույս գիշերը բրիտանական «Գաթվիկ» օդանավակայանում բոլոր թռիչքները կանգնեցվել էին օդանավի երկնքում երկու դրոնների մասին տեղեկության պատճառով: Հունվարի սկզբին Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը եւս թռչող չվերթները կասեցրել էր անօդաչուի հայտնվելու պատճառով: Ավելի ուշ Դուբլինի միջազգային օդանավակայանը նույնպես չվերթները կասեցրել էր դրոնի հայտնվելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ