
Ուրբաթ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննարկել են Ֆրանսիայի կողմից առաջարկված սոցցանցերի կարգավորման հայեցակարգը: Այդ մասին Ցուկերբերգը հայտնել է Ինստագրամի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քիչ առաջ ես հանդիպել եմ Էմանուել Մակրոնի հետ ինտերնետի կարգավորման եւ նոր կանոնների շուրջ հարցերը քննարկելու համար: Մենք երկուսս կարծում ենք, որ կառավարությունները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսին է խոսքի ազատության եւ անվտանգության, տվյալների գաղտնիության եւ փոխանցման միջեւ բալանսը, ինչպես նաեւ ընտրություններին միջամտության կանխարգելումը՝ արտացոլելվ խոսքի ազատության սեփական ավանդույթները»,-գրել է նա:
Ցուկերբերգը հավելել է, որ նա ծանոթացել է Ֆրանսիայի կողմից մշակված սոցցանցերի կարգավորման համընդհանուր կանոնների մասին հայեցակարգին, մասնավորապես կոնտենտը ֆիլտրելու շուրջ: 32 էջանոց փաստաթղթում նշված է, թե ինչ պայմաններ պետք է պահպանեն իշխանությունները, օրինակ, աշխտել գաղտնիության եւ շտկման միջոցների շուրջ, ինչպես նաեւ ապահովել պետական կարգավորիչների աշխատանքի թափանցիկությունը: Միեւնույն ժամանակ սոցցանցերը պետք է ներկայացնեն տվյալներ գրառումները եւ մեդիակոնտենտը մոդեռացնելու, օգտատերերին դրանք փոխանցելու ընթացակարգերը, ապահովեն օգտատերերի հետ համաձայնագրի պահանջների թափանցիկությունը: «Դա թույլ կտա ապահովել ավելի համաձայնեցված մոտեցումն այդ ոլորտում եւ ընկերությունների պատասխանատվությունը նմանօրինակ կոնտենտի դեմ ստանդարտներ ներդնելու համար»,-ընդգծել է նա:
Ցուկերբերգը հիշեցրել է, որ Facebook-ը նկատում է ատելություն տարածող գրառումների 65 տոկոսը նախքան բողոքների ստացումը, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 24 տոկոս: Դրա հետ մեկտեղ նա վստահություն է հայտնել, որ ընկերությունը չպետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է պոտենցիալ վնաս պարունակող բովանդակության մասին, որն, ընդ որում, օրենքով արգելված չէ: «Սա այն ոլորտն է, որտեղ պետք է լինի հանրային գործընթաց ժողովրդի կողմից ընտրված կառավարությունների մասնակցությամբ»,-պարզաբանել է նա:
«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք պայմանավորվել ամեն ինչի շուրջ, սակայն կարեւոր է հասկանալ, որ մարդիկ օգտագործում են բազմաթիվ տարաբնույթ ինտերնետային ծառաություններ եւ ինտերնետը պետք է միասնական հարթակ լինի, որում յուրաքանչյուրը կարող է ունենալ հասանելիություն ընդհանուր պայմանների հիման վրա»,-ընդգծել է Facebook-ի ղեկավարը: «Սա մեր առաջին պաշտոնական համագործակցությունն է կառավարության հետ կարգավորման շրջանակներում, եւ մենք հուսով ենք, որ այս գործընթացը կարելի է կիրառել նաեւ այլ երկրներում»,-ամփոփել է նա՝ իր երախտիքը հայտնելով Մակրոնին ընդունելության եւ նախաձեռնության համար:
Պետության պարագլխի հետ բանակցություններից առաջ Ցուկերբերգը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինասնաների նախարարին կից թվային տեխնոլոգիաների հարցերով պետքարտուղար Սեդրիկ Օի հետ: Թվիթերյան իր էջում պետքարտուղարը գրել է, որ նրանք քննարկել են սոցիալական ցանցերի կարգավորման գործում պետությունների մասնակցության, արհեստական ինտելեկտի եւ սոցցանցերում ագրեսիա եւ ատելություն տարածելու դեմ պայքարի շուրջ հարցերը: