Ավելի քան 20 մարդ տուժել է կենտրոնական Թաիլանդում ավտոբուսի վթարից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Thaiger պորտալին։
Ինչպես տեղեկացվում է, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, Նակհոնսավան նահանգում։ Վթարափրկարարական ծառայությունները, որոնք ժամանել են դեպքի վայր, ավտոբուսը մայթեզրին շրջված են գտել։
Ավտոբուսում 43 ուղեւոր կար, 21 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Նրանք հասցվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է պատահարի պատճառները։