News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի շարք գործողություններ նախաձեռնել, որպեսզի օգնի երկրի ֆերմերներին՝ կապված Չինաստանի հետ առեւտրային պատերազմի հետ։

Նրա խոսքերով, Չինաստանն արդեն շատ տարիներ օգտվում է ԱՄՆ-ի ընձեռած հնարավորություններից։ Նա հայտարարել է, որ վարչակազմը պլանավորում է մոտ 15 մլրդ դոլար տրամադրել՝ որպես օգնություն ամերիկյան ֆերմերներին, որոնց արտադրանքը կարող է թիրախ հանդիսանալ Չինաստանի համար առեւտրային պատերազմի խորացման պայմաններում՝ հայտնում է Reuters-ը։

Ամերիկյան ֆերմերները առեւտրային պատերազմում առավել տուժած են։ Սոյան ամենաարժեքավոր արտահանվող ապրանքն է ԱՄՆ-ում, եւ Չինաստան մատակարարումները 2018թ․ ընկել են մինչեւ 16-ամյա նվազագույնի սահման, այն դեպքում, երբ սոյայի ֆյուչերսների գները անցյալ շաբաթ ընկել են մինչեւ 11-ամյա նվազագույնի սահման։

ԱՄՆ գյուղնախարար Սոնի Պերդուն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփը խնդրել է իրեն ամերիկյան ֆերմերներին օգնելու պլան մշակել։

Նոր ծրագիրը ֆերմերների օգնության երկրորդ փուլը կդառնա անցյալ տարի նրանց 12 մլրդ դոլար տրամադրելուց հետո՝ որպես գյուղատնտեսական ապրանքների գների նվազման փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ