
Առնվազն երեք մարդ զոհվել եւ մեկը վիրավորվել է երկուշաբթի Մեխիկոյի ամենաանհանգիստ շրջաններից մեկում՝ Տեպիտո շուկայում, փոխհրաձգության պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Universal պորտալին։
Նախնական տվյալներով՝ տեղի ավազակները եկել էին փող շորթելու առեւտրականներից, բայց նրանց դիմավորել են կրակոցներով։ Փոխհրաձգության պատճառով երեք դրամաշորթ սպանվել է։
Այժմ շուկան շրջապատված է ոստիկանների եւ ուժային այլ կառույցների աշխատակիցների կողմից։
Տապիտո շրջանը վատ համբավ ունի՝ այստեղ «տերուտնօրինություն» են անում թմրավաճառները, ավազակներն ու գրպանահատները, իսկ համանուն շուկայում ծաղկում են ընդհատակյա հասարակաց տներն ու խաղատները, կան թմրանյութերի պահեստներ։