News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով։

Նրա խոսքով՝ հարցը պետք է ուղղվի ԵՄ ղեկավարությանը եւ կազմակերպությունում նախագահող Ռումինիային։ «Համոզված եմ, որ դա այդպես էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ անդամ մյուս երկրների համար։ Երկար քննարկումներից հետո ընդունվեց որոշում, որ այդ հռչակագիրը բավարար չէ մեզ համար։ Հատկապես եթե խոսքը այն սկզբունքների մասին է, որոնք նշված են Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ Կանոնադրությունում... Որոշում ընդունվեց հայտարարություն տարածել Գերագույն հանձնակատարի անունից՝ առանց «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրներին հղման»,- ասել է Մամեդյարովը Բրյուսելում, «Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ձեռքբերման ճանապարհին» կոնֆերանսի առաջին լիագումար նիստի ժամանակ ունեցած իր ելույթում։ Կոնֆերանսն անցկացվում է բարձր մակարդակով, «Արեւելյան գործընկերության» 10-ամյակի առիթով, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ հռչակագրի նախագիծը բավարար չի եղել Ադրբեջանի համար։

ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Բրյուսելում գագաթաժողովի արդյունքների հիման վրա ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, բայց գագաթաժողովի մասնակից երկրները որոշել են փաստաթղթին բարձր կարգավիճակ չտալ։ Դրա հետեւանքով այն չեն ստորագրել «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչները, իսկ տեքստի տակ հայտնվել է միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը։ Մամուլի տվյալների համաձայն՝ պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն Ղարաբաղի պատճառով։ Իսկ Ուկրաինան եւ Վրաստանը պահանջներ են արտահայտել «Արեւելյան գործընկերության» առանձին երկրների եվրոպական ինտեգրման ձգտմանը հղում չկատարելու հաշվով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում
Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մանդատին և նպաստելու իրավիճակի կայունացմանը...
Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico
Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական...
ԵՄ-ն քննարկել է Բաքվի կողմից Արցախի դեմ կիրառվող անընդունելի «միջոցներին» արձագանքելու տարբերակներ
Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի...
ԵՄ-ն չափազանց մտահոգված է ռազմական էսկալացիայի կապակցությամբ. ԵՄ դեսպանը՝ Գրիգոր Մինասյանին
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ...
ԻԻՀ ԱԳ նախարարը Բորելի հետ քննարկել է մի շարք հարցեր
Ինչպես հայտնել է Բորելը X-ի իր միկրոբլոգում, նա իր իրանցի գործընկերոջը երեք գլխավոր ուղերձ է հղել․․․
Շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության. ԵՄ դեսպան Մարագոս
Տարածվել է Պիտեր Ստանոյի հայտարարությունը: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության ապահովման...
Ամենաշատ