News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Մայիսի 13-ից 15-ը ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազաներից մեկի տարածքում ռազմական տեխնիկայի կրճատման գործընթացի վերահսկողության տեսչություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության սպառազինությունների վերահսկման կենտրոնի պետ, բրիգադի գեներալ Պ. Բրաունշտայնի գլխավորած ԳԴՀ բազմազգ տեսչական խումբը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Տեսչական խումբը հաստատել է 21 միավոր զրահատեխնիկայի մասնակի կազմաքանդման աշխատանքների համապատասխանությունը ԵՍԶՈւ պայմանագրի պահանջներին եւ դրանց ավարտը:

Սույն գործընթացն իրականացվում է ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի շրջանակներում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության տեխնիկական օժանդակությամբ եւ ֆինանսավորմամբ:

Ծրագրի հաջորդ փուլերը նախատեսում են կազմաքանդվող զրահատեխնիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մասնատումը, միջազգային վաճառքը եւ արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների ուղղումը բնակչության հակաականային իրազեկման եւ այլ հումանիտար ծրագրերի իրականացմանը:

Կատարված աշխատանքներին ծանոթանալու համար մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զրահատեխնիկայի վերանորոգման բազա են այցելել ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը, ՀՀ ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ստոլտենբերգն անհնար է անվանել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ պատերազմի պատճառով
«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը  հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ․․․
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման օգտին և միշտ աջակցել է վերահսկողության համաձայնագրերին…
KFOR-ը զորավարժություն կանցկացնի Կոսովոյի հյուսիս-արևելքում
Զորավարժությունը գործողությունների ավելի լայն շրջանակի մի մասն է՝ աջակցելու KFOR-ի առաքելության հիմնական մարտավարական և․․․
Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք
ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք, միայն եվրոպական երկրները կարող են միանալ։ ՆԱՏՕ-ն չի լինի 5-րդ հոդվածի ․․․
Շվեդիայի վարչապետը վստահ է, որ Թուրքիան կվավերացնի ՆԱՏՕ-ին թագավորության անդամակցության հայտը
Քրիստերսոնը վստահ է, որ թագավորությունն այս աշնանը կդառնա ՆԱՏՕ անդամ...
Ամենաշատ