News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Գաֆեսճյան թանգարանի տարածքում փոսորակը արդեն քանի տարի կիսակառույց վիճակում է. այդտեղ կան խնդիրներ եւ այդ փոսորակը հնարավորինս արագ պետք է փակվի շինարարությամբ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Հիմա կա խնդիր, որովհետեւ դա իր սեփականությունն է: Պետք է բանակցենք, մեր խնդրանք ու պահանջն է լինելու՝  եթե շինարարություն չեն անելու, թող վաճառեն: Եթե վաճառեն, մենք կկարողանանք գտնել կառուցապատողներ, որոնք, ի վերջո, ավարտին կհասցնեն Կասկադը: Փառք Աստծո, Կասկադի հեղինակ Ասլան Մխիթարյանը ունի շատ լավ նախագիծ: Այդ նախագծով Կասկադն ավարտվում է եւ դուք կարող եք բարձրանալ վերեւի արձանի հարթակի վրա: Մի խոսքով շատ բան կա անելու, բայց ինչպես նշեցի՝ փող չկա: Եվ այն կառուցապատողը, որը կավարտի այդ հատվածը, ֆինանսավորման բեռը պետք է դնել նրա վրա»,-հայտարարեց Մեսչյանը:

Նա անդրադարձավ նաեւ Երիտասարդական պալատին՝ նշելով, որ այդ հարցով ոչ մի հնարավորություն չկա հանդիպելու կառուցապատողի հետ՝ հասկանալու, թե ինչ է լինելու այդտեղ, եւ ընդհանրապես ինչ-որ ծրագիր լինելու է, թե ոչ:

«Եթե լիներ օրենք, որ եթե փոսորակ ես արել ու 2-3 տարի հետո շինարարություն չես անում, դու կորցնում ես տարածքի սեփականության իրավունքը, բոլոր հարցերը կլուծվեին»,-ասաց նա:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ