News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիայում համընդհանուր ընտրությունների թեկնածուների մեծ մասը արդյունավետորեն օգտվում է համացանցից՝ սոցցանցերում եւ կայքերում գովազդ տեղադրելով: Սակայն նրանցից մեկը ավելի հեռուն է գնացել:

Յոահիմ Բ. Օլսենը մեծահասակաների համար աշխարհի ամենահայտնի կայքերից մեկում՝ Pornhub-ում գովազդ է տեղադրել կուսակցության լոգոտիպով եւ մարդկանց կոչ արել քվեարկել իր օգտին:

Facebook-ի իր էջում Օլսենը հաստատել է, որ արել է այդ:

«Այո, Pornhub-ում ես եմ»: Նրա խոսքով,  «նախընտրական քարոզարշավները լուրջ են, բայց պետք է նաեւ հումոր լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ