News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2013-2017 թվականներին քաղաքացիական գործերի թիվը Հայաստանում գրանցել է աննախադեպ աճ՝ 48 540-ից դառնալով 137 հազար: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» նախագծի ներկայացման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, այս գործերի մոտ 80 տոկոսը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին, որոնց 80 տոկոսը չեն գերազանցել 2 մլն ՀՀ դրամը:

Դրա համար 2018-ի փետրվարին ներդրվել է պարզեցված վարույթ, որը թույլ է տալիս այդ գործերը քննել պարզեցված կարգով: Զեյնալյանի խոսքով, փորձը ցույց է տվել, որ պարզեցված վարույթն ունի կատարելագործման կարիք:

Նոր նախագծով ընդլայնվել է պարզեցված կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.

սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.

նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն.

մանրամասնվել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռին ներկայացվող պահանջները:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ