News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից թույլտվություն չի ստացել՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Reuters-ը:

«Ինձ դուր է գալիս այն, ինչ լսում եմ նախագահից: Նա պատերազմելու ախորժակ չունի»,- ասել է Փելոսին՝ նշելով, որ վարչակազմը գաղտնի բանակցություններ է վարում Իրանի հարցով:

Նշենք, որ The Washington Post-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփը հիասթափված է իր աջակիցների՝ պատերազմ սկսելու շտապողականությունից, եւ ինքն անձամբ նախընտրում է առավել դիվանագիտական մոտեցում եւ Իրանի հետ ուղիղ բանակցություններ:

«Պատերազմ սկսելու համար Թրամփի վարչակազմը պետք է թույլտվություն ստանա Կոնգրեսից: Հուսով եմ՝ նախագահի խորհրդականները կխոստովանեն, որ հետագա զարգացումների համար որեւէ թույլտվություն չունեն»,- հավելել է Փելոսին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել