News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարի հայ ժողովուրդը տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Հիրավի, այն մեծ տոն է հայ ժողովրդի կյանքում, որովհետև Հովհաննես Թումանյանը համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր և անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության աստվածային շնորհն են:

«Թումանյանի մասին եղած հուշերը փաստում են, որ մեծանուն գրողը սիրում էր մասնակցել խնջույքների և իր խոսքին հատուկ շքեղությամբ կենացներ խմել: Բազմաթիվ են պատմություններն այն մասին, որ Թումանյանը սիրում էր գինի խմել: Գինին՝ ի դեմս «Արմենիա Վայն» ընկերության չէր կարող անմասն մնալ Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներից։ Այս հրաշալի առիթի կապակցությամբ«Արմենիա Վայն» ընկերությունը և Հ. Թումանյանի թանգարանը համատեղ  նախաձեռնությամբ մայիսի 16-ին ներկայացնում են«Տակառ» գինիների հատուկ շարք, որոնք փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով։ Գինին ինքնին ստեղծում է յուրահատուկ նրբերանգներով տրամադրություն, բայց այս անգամ այն ուղեկցվելու է թումանյանական քառյակների իմաստնությամբ, որոնք գրքույկների տեսքով տրամադրվելու են գինու հետ միասին»,-նշեց «Արմենիա Վայն» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնում:Շուտով սահմանափակ քանակությամբ դրանք հասանելի կլինեն նաև առևտրային և ժամանցային կենտրոններում ։

Հ․Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ «Տակառ» գինիների հատուկ շարքում ցանկանում ենք հանրությանը ներկայացնել թումանյանական աշխարհը մեկ այլ տեսանկյունից, որ մեծ վայելքների, ընկերական հավաքույթների ժամանակ գինին ընկալվի ոչ միայն որպես խմիչք, այլ՝ նաև փոքրիկ համեմունք, և մատուցվի այնպես, ինչպես Թումանյանն էր օգտագործում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ