News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամերիկյան ուղղությամբ Հայաստանը պետք է հետեւողական աշխատանք տանի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Ես բազմիցս նշել եմ, որ բարձր մակարդակով հանդիպումներ չկան, Թրամփը չի հանդիպել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Փաշինյանին, պետքարտուղարները չեն հանդիպել արտաքին գործերի նախարարներին, պաշտպանության քարտուղարը չի հանդիպել պաշտպանության նախարարին։ Եթե համեմատականներ տանենք, ապա 1 տարի առաջ Ադրբեջանի Պնախարարն ու ԱԳ նախարարն հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի եւ պաշտպանության քարտուղարի հետ»,–նշեց քաղաքագետը։

Քաղաքագետը շեշտում է՝ ԱՄՆ–ն հստակ դիրքորոշում ուն մեր տարածաշրջանի նկատմամբ.  «Իհարկե, օրերս Հայաստանում ամերիկյան պատվիրակություն եկավ եւ ստորագրվեց ռազմավարական երկխոսության վերաբերյալ համաձայնագիր։ Սակայն, ԱՄՆ–ն անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը ԱՄՆ–ի համար ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ունի, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն ունեցող պետություն է։ Այսինքն՝ հստակ դիրքորոշում կա տարածաշրջանի նկատմամբ եւ ստորագրելով այս համաձայնագիրը՝ մենք փաստում ենք, որ ռազմավարական զրուցակից ենք ԱՄՆ–ի համար»։

Անդրադառնալով Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցին ԱՄՆ, քաղաքագետն ասաց. «Ցանկացած այցելություն Միացյալ նահանգներ պետք է օգտակար լինի, ոչ թե տուրիստի նման պետք է գնալ եւ ման գալ ԱՄՆ–ում, ինչպես Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանն է անում, որովհետեւ 10-օրյա այց է, եւ ոչ մի լուրջ հանդիպում չի ունեցել, հանդիպել է Բրազիլիայիայի տիեզերական գործակալության տնօրենի հետ, չգիտեմ ի՞նչ հանդիպում է, ի՞նչ են քննարկել, բայց լուրջ հանդիպում է պետք»։

Քաղաքագետը շեշտում է՝ ԱՄՆ նախագահը պրագմատիկ մարդ է. «Նա ասում է՝ լավ եթե դուք ինձանից մի բան եք ուզում, ի՞նչ եք դրա դիմաց տալու»։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ–ում բացասաբար է ընդունվել նաեւ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ինքն է քննադատում. «Դեսպան էլ է անդրադարձել, որ հեղափոխությունից հետո ԱՄն–ն աջակցել են թե ընտրությունների կազմակերպմանը, աջակցել են թե ֆինանսական մակարդակում, թե քաղաքական՝ Թրամփն է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Այս ամենը հաշվի առնելով ԱՄՆ–ում չեն հասկանում այս հայտարարության իմաստը»

Հայատարարության իմաստն, Սուրեն սարգսյանի խոսքոն, այն էր, թե ինչու ԱՄՆ–ն հեղափոխությունից հետո մեծ ֆինանսական օգնություն չի ցուցաբերում Հայաստանին, ինչպես օրինակ Վրաստանին է ցուցաբերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ