News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքի Աբովյան փողոցում՝ Օղակաձեւ զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով: Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,- գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այս տաղավարի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել էր։

«Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչեւ ընտրվելը եւ ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ