News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդն է: Այս տվյալները ներկայացված են The Times-ի հարցման մեջ, որն անցկացվել է  Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության անդամների շրջանում, հաղորդում է  Life-ը:

Ջոնսոնի օգտին արտահայտվել է հարցվածների 39 տոկոսը: Նրան հաջորդել է Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, երրորդ տեղը կիսել են շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թերեզա Մեյը թորի եվրաթերահավատներին խոստացել էր 2019-ի ամռանը հրաժարական տալ: Ընդ որում The Times-ի տվյալներով՝ Մեյը պաշտոնից չի հեռանա մինչեւ այս տարվա աշուն: Ի դեպ, նրան փոխարինելու պատրաստակամության մասին արդեն հայտնել է Բորիս Ջոնսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել