News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱԻՆ 911 ծառայությանը այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 00:28-ին տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածի արգելապատնեշին. վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Դ.Մ.-ն (ծնված 1982 թ.), հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ապամոնտաժել նշված հատվածի արգելապատնեշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ