News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱԻՆ 911 ծառայությունը մայիսի 18-ին, ժամը 05:50-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է մթերային խանութ, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշտոյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող մթերային խանութում (սեփականատեր՝ Ա.Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:05-ին, մարվել՝ ժամը 06:43-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

Տպել