News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
477.83
EUR
535.7
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Շուրջ 101.7 մլն մարդ կմասնակցի համընդհանուր խորհրդարանական ընտրությունների վերջին՝ յոթերորդ փուլում, որը մեկնարկել է կիրակի Հնդկաստանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ երկրի ընտրահանձնաժողովը հայտնել էր, որ քաղաքացիները կտան իրենց ձայները Բիհար, Ջարքհանդ, Արեւմտյան Բենալիա, Մադհյա-Պրադեշ, Օենջաբ, Ուտար-Պրադեշ, Հիմաչալ-Պրադեշ նահանգների 59 ընտրական շրջաններում:

Քվեարկությունը սկսվել է 07:00-ին եւ տեւելու է մինչեւ 18:00-ն: Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն 918 թեկնածուների շրջանում:

Երկրում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների գործընթացը, որն ընթանում էր ավելի քան մեկ ամիս: Բոլոր 29 նահանգներում եւ 7 դաշնային տարածաշրջաններում քվեարկությունը բաժանվել էր 7 փուլերի, որոնցից առաջինը կայացել էր ապրիլի 11-ին: Հաջորդ փուլերը տեղի էին ունեցել ապրիլի 18-ին, 23-ին եւ 29-ին, ինչպես նաեւ մայիսի 6-ին ու 12-ին: Այսօր խորհրդարանի ներքին պալատի վերջնական ընտրություններն են: Քվեարկության արդյունքները հրապարակվելու են մայիսի 23-ին:

Ձայների մեծամասնությունը հավաքած կուսակցությունը, որը կկարողանա ձեւավորել իշխող կոալիցիան, կձեւավորի նաեւ կառավարությունն ու կնշանակի վարչապետին:

Ավելի վաղ Հնդկաստանի ընտրահանձնաժողովը հայտարարել էր, որ այդ քվեարկությունը կարող է լինել ամենածավալունը համաշխարհային պատմության մեջ մասնակիցների ընդհանուր քանակի առումով. երկրում գրանցված է ավելի քան 900 մլն ընտրող: Դեռեւս քաղաքացիները ցուցաբերում են միջինում 62 տոկոս մասնակցություն:

Հիմնական պայքարն ընթանում է Հնդկաստանի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ իշխող «Բհարաթիա ջանաթիա կուսակցության» եւ ընդդիմադիր «Հնդկաստանի ազգային կոնգրես» կուսակցության միջեւ: Ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե կհաջողվի արդյոք «Բհարաթիա ջանաթիա կուսակցությանը» կրկնել 2014 թվականի հաղթանակը, իսկ գործող վարչապետ Նարենդրա Մոդիին վերընտրվել որպես կառավարության ղեկավար երկրորդ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել