News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Քաթարում հիմնադրված Al Jazeera հեռուստաալիքը հեռացրել է իր երկու լրագրողներին Հոլոքոստի մասին ռեպորտաժի պատճառով, հաղորդում է AFP-ը:

Նշվում է, որ լրագրողներին հեռացնելու պատճառը նրանց համոզմունքներն էին, որ հրեաները սխալ են ներկայացնում հոլոքոստը:

AJ+ Arabic service առցանց ծառայության հրապարակած տեսահոլովակում թղթակիցները հայտարարել էին, որ համոզմունքները, որ նացիստները սպանել են 6 մլն հրեա, «ընդունվել են Սիոնիստական շարժման կողմից»:

Ընդ որում՝ նացիստների կողմից սպանված հրեաների լուսանկարներն ու տեսանյութերն ուղեկցվում էին տարօրինակ մեկնաբանությամբ. «Ինչո՞ւ է ուշադրությունը կենտրոնացած միայն նրանց վրա»:

Տեսանյութում ասվում էր, որ «հրեաները բախվել էին համակարգված հետապնդման քաղաքականությանը», սակայն լրագրողները «զարդարել էին» նյութը հայտարարությամբ, որ հրեական համայնքը «կարողացել է գրավել հանրության հատուկ ուշադրությունը հրեաների տառապանքների մասին ֆինանսական աղբյուրներին եւ մեդիաինստիտուտներին իրենց հասանելիության շնորհիվ»:

Հեռուստաալիքի հայտարարության մեջ հաղորդվել է, որ տեսահոլովակն ու դրա մեկնաբանությունները հեռացվել են, քանի որ հակասում էին Համացանցում խմբագրական չափորոշիչներին:

«Al Jazeera-ն ամբողջովին քննադատում է վիրավորական բովանդակությունն ու կրկնում, որ չի հանդուրժի այդօրինակ նյութը»,-այդ առնչությամբ հայտարարել է հեռուստաալիքի թվային կոնտենտի գործադիր տնօրեն Յասեր Բիշրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել