
ԱՄՆ զինվորական հրամանատարությունը հաստատել է Բաղդադում ԱՄՆ դեսպանության համալիրի մոտ պայթյունի փաստը՝ նշելով, որ միջադեպի հետեւանքով զոհեր եւ տուժածներ չկան, տեղեկացնում է AP-ը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանն ասել է, որ իրաքյան անվտանգության ուժերը հետաքննում են նախօրեին տեղի ունեցած միջադեպը։
Ինչպես նշել են Պետդեպարտամենտում, հրթիռն ընկել է ԱՄՆ դեսպանության մոտ, միջազգային գոտում, որեւէ էական վնաս չի պատճառվել։
Նշվում է, որ նման հարձակումներն անթույլատրելի են եւ ԱՄՆ-ը արձագանքելու է դրանց «վճռականապես»։ Վաշինգտոնը Իրանը կհամարի պատասխանատու, «եթե նման հարձակումները կատարվեն կամավորների ուժերի կամ նման ուժերի կողմից»։