News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին միացել են միայն ԼՀԿ խմբակցության 18 պատգամվորները։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը։ Նա նշեց, որ ԲՀԿ–ն ամենայն հավանականությամբ վաղը կմիանա ստորագրահավաքին։

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել և քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։ Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ և ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ