News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Բեւեռային դիտարկումների եւ մոդելավորման կենտրոնի աշխատակիցները միավորել են քառորդդարյա նախագծի արդյունքները, որի շրջանակում Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները իրականացրել են արբանյակային բարձրաչափական չափումներ, ինչպես նաեւ ստացած տվյալները համեմատել են տարածաշրջանային կլիմայի մոդելի հետ, փոխանցում է Planet-today-ը: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ 1992 թվականից կլիմայական փոփոխությունները նպաստել են Արեւմտյան Անտարկտիկայի սառցադաշտերի քառորդ մասի անհետացմանը:

«Որոշ շրջաններում Անտարկտիդայի սառցի շերտը բարակել է մինչեւ 120 մետրով, մեզ հատկապես սաստիկ վախեցնում են Արեւմտյան Անտարկտիկայում գրանցվող փոփոխությունները, որտեղ օվկիանոսային տաք հոսանքներն առաջացնում են ամենաարտահայտված կործանարար պրոցեսներ: Հալչելու ենթակա սառցադաշտերը անչափ անկայուն վիճակում են՝ դրանք կորցնում են սառույցի ահռելի զանգվածներ եւ կարող են ամբողջության փլուզվել արդեն տեսանելի ապագայում»,- ասել է Լիդսի համալսարանից Էնդի Շեփարդը, որը հետազոտության հեղինակներից մեկն է:

Շեփարդը նշել է, որ 1850 մղոն երկարությամբ տեղամասում կատարված չափումները ցույց են տվել, որ Արեւմտյան Անտարկտիկայում ջուրը չափից ավելի տաք է այս տարածաշրջանի համար:

«Տաք ջուրը հալեցնում է հսկա սառցադաշտերի ստորին հատվածը: Արդյունքը դրանց արագորեն փլուզվելն է, երբ շփվում են ծովի հատակին: Եվ այս պրոցեսը տեղի է ունենում թաքնված, այսինքն՝ իրականում մեզ համար դժվար է դատել սառույցի ծավալի մասին, որոնք դրան ենթակա են: Բայց կարելի է միանգամայն համոզված ասել, որ գլոբալ տաքացումը արդեն ոչնչացրել է Արեւմտյան Անտարկտիկայի սառույցի քառորդ մասը»,- հավելել է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ