News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Էկվադորի դեսպանատաnը գրեթե 6 տարի անցկացրած Ջուլիան Ասանժին պահելու համար իշխանությունները մոտ 800 հազար դոլար են ծախսել, այլ ոչ թե 6 մլն, ինչպես հաղորդվում էր նախկինում: Այս մասին նշվում է Հարավամերիկյան պետության Գլխավոր վերահսկողական վարչության զեկույցում (CGE), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլին Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան հայտարարել էր, որ 2012 թ-ից մինչեւ 2018 թվականը երկիրը 5,817 մլն դոլար է ծախսել Ասանժի անվտանգությունն ապահովելու համար` չնշելով, թե ինչ ծախսերից է առաջացել այդ  գումարը:

Էկվադորի Comercio թեր2ը հաղորդում է, որ զեկույցը ներկայացրած վարչության աշխատակիցները, եկել են այն եզրակացության, որ պետությունը 795,372 դոլար է ծախսել  Ասանժի համար, որը ներառում է WikiLeaks- ի հիմնադիրի համար լվացքի, սննդի եւ բժշկական ծառայությունների համար գումարը: Բացի այդ, այդ գումարը ներառում է նաեւ խորհրդատվական ծառայություններ, տարածքների բարեկարգում, հաղորդակցության եւ սպասարկող անձնակազմի վարձատրում, ինչպես նաեւ լրատվական միջոցառումների կազմակերպում:

Ասանժը, որը Շվեդիայում մեղադրվում է 2010 թվականից սեռական ոտնձգության եւ բռնաբարության համար, 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ երկյուղելով արտահանձնվել սկանդինավյան երկրին։ 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանել են Շվեդիայի եւ ԱՄՆ օրդերներով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատվելու պայմանները խախտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ