News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) անընդունելի է համարում Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի պատասխանը Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորների կոչին` դատապարտել Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի անհեթեթ խոսքերը, որ նա արտահայտվել է 2019 թ. ապրիլի 24-ին` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը։

2019 թվականի մայիսի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորները դիմել են արտգործ նախարարին կոչ անելով` դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը, որի դրսեւորումն է Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը թե «հայ հրոսակախմբերի եւ նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։

Իր ելույթում պատգամավոր Ջոել Վորդեվինդը (Քրիստոնեական միություն – CU) հիշեցրել է Ռաուվուտի բանաձեւի մասին, որը դեռեւս ուժի է, որտեղ խորհրդարանը միաձայն հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ երկխոսության շրջանակում շարունակաբար եւ բացահայտորեն օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչումը։

2004 թվականին Նիդերլանդների խորհրդարանի կողմից միաձայն ընդունված այս բանաձեւը համարվում է խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին փաստաթուղթը: Այս բանաձեւի դրույթները բազմիցս մեջբերվել են խորհրդարանում, երբ քննարկվել է մարդու իրավունքների իրավիճակը Թուրքիայում ընդհանրապես եւ Հայոց ցեղասպանության ժխտումը մասնավորապես։

Պատգամավորներ Մարտեյն Վան Հելվերտը (Քրիստոնյա դեմոկրատական Կոչ – CDA) եւ Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն – SGP) նույնպես անդրադարձան այս հարցին եւ անհրաժեշտ համարեցին հոլանդական կողմի հակադարձ պատասխանը Թուրքիայի նախագահի չլսված հայտարարություններին։

Նախարար Բլոկը խուսափեց, իր խոսքով, «Հայոց ցեղասպանության խնդրին» առնչվող այդ հրատապ հարցերին ուղղակի պատասխան տալ, նշելով, որ նա սովորաբար չի ցանկանում արձագանքել տարբեր մարդկանց հնչեցրած խոսքերին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գտնում է, որ նախարարի այս նվազեցնող արձագանքը վկայում է ծայրահեղ եւ վտանգավոր քաղաքական անսկզբունքայնության մասին։ Քննարկումների ժամանակ նախարարը ստիպված եղավ մի քանի անգամ հաշիվ տալ ոչ միայն Թուրքիայի հետ հարաբեությունները վերականգնելու, այլեւ ընդլայնելու միջոցների մասին, ինչպես նաեւ հոլանդացիների միամիտ հույսի մասին, որ առեւրային հարաբերությունների զարգացմամբ հնարավոր կլինի Թուրքիայում բարելավել օրինականությունը։

Էրդողանը եւ Հայոց ցեղասպանությունը

2019 թ. ապրիլի 24-ին, նախագահ Էրդողանը ելույթ ունենալով «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով կազմակերպված սիմպոզիումում եւ իր գրած թվիթում արել է աննախադեպ խայտառակ հայտարարություն։ Նա ասել է, որ թուրքական արխիվները բացահայտում են պատմական ճշմարտությունը: Նրա խոսքերով «մուսուլման ժողովրդին սպանդի ենթարկած հայ հրոսակախմբերի եւ նրանց աջակիցների տեղահանությունը եղել է ամենաողջամիտ գործողությունը»։ Նա նաեւ ցասումնալի դիմել է Ֆրանսիային, որտեղ այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության ժխտումը եւ փաստերի խեղաթյուրումը տասնամյակներ շարունակ եղել են Թուրքիայի ժխտողական քաղաքականության կորիզը: Շատերը, Նիդերլանդների կառավարության նման, անցած մի քանի տարիներին ենթադրաբար տեսել են դրական զարգացումներ Թուրքիայից հնչող «հայերի հանդեպ կարեկցանքի» անորոշ հայտարարություններում, սակայն վերջին արտահայտությունները ցույց են տալիս ոչ միայն ժխտողականության քաղաքականությունը չի փոխվել, այլ Էրդողանը սերմանում է ատելություն անմեղ զոհերի հաշվին։ Սա վտանգավոր է եւ անընդունելի։ Ըստ էության, վերջապես նրանք պետք է տեսնեն սեփական պատմության սեւ էջերը։

Նիդերլանդներ

Նիդերլանդներում հայ համայնքը փորձում է խաղաղ եւ արժանավայել հարգել եւ ոգեկոչել ցեղասպանության զոհերի հիշատակը: Հետեւաբար հայկական կազմակերպությունները հաշվի են առնում թուրքական համայնքի ներկայությունն այս երկրում եւ հնարավորության դեպքում, երկխոսության գնում գիտակից թուրքերի ու քուրդերի հետ։ Այդպիսով այս տարվա ապրիլի 24-ին հնարավոր դարձավ Ասեն քաղաքում կազմակերպված հիշատակի արարողության ընթացքում հայ, թուրք եւ քուրդ երիտասարդների միասնական ծաղկեպսակի զետեղումը Մեծ Եղեռնի հուշարձանին։

Թուրքիայի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման ժամանակ Նիդերլանդների Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են բազմաթիվ սյուների վրա։ Ուստի մեր ակնկալիքն է, որ Հոլանդիան խստորեն դատապարտի Էրդողանի վերոհիշյալ ժխտողական խայտառակ հայտարարությունը եւ այդ հարցով դիմի Թուրքիային։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) նշում է, որ 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը Թուրքիայի հետ յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ օրակարգում մտցնել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նաեւ անկախ դրանից Նիդերլանդների հակադարձ արձագանքը հարկավոր է այս պահին։ Հետագա հայտարարություններում Նիդերլանդների խորհրդարանը բացահայտորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես, օրինակ, 2018 թ. փետրվարին, պատգամավոր Վորդեվինդի բանաձեւի գրեթե միաձայն ընդունմամբ խորհրդարանը վերահաստատեց իր դիրքորոշումը: Չնայած իշխանության սխալ պատկերացմանը, որ իբր թե կառավարությունը իրավական տեսանկյունից չի կարող օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, ինչը խիստ քննադատության է ենթարկվել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կողմից, այժմ կառավարությունը, որ իրեն համարում է միջազգային իրավունքի պաշտպան, չի կարող լռել։ Լռությունը հավասարազոր է համաձայնության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ