News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հանրապետության բոլոր դատարանները արգելափակելու ակցիայի մասին։

Դիտարկմանը, թե ակցիան վարչապետի կոչով էր, նա արձագանքեց. «Ամեն դեպքում այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի դրույթում, ես համարում եմ դա ինքնաբուխ շտապ հավաք»։

Նա վստահեցրեց՝ Ոստիկանությունը կաշկանդված չէր այդ ակցիաների ժամանակ. «Այնպես չի, որ ոստիկանությունը պարզապես ներկա է գտնվել, մենք ունենք տեսանյութեր, որտեղ ոստիկանները ակցիա անող քաղաքացիներին հորդորում էին բացել մուտքերը, ուղղակի քաշքշուկներից  եւ բախումներից խուսափելու համար ընտրել ենք բացատրական աշխատանքների մարտավարություն, ցանկանում էինք բացատրական աշխատանքներով փորձել բացել մուտքերը»։

Դիտարկմանը, թե 1100 հոգի էր մասնակցում ակցիային, հնարավոր չեղավ բացել դատարանների մուիտքերը, ոստիկանապետն ասաց.  «Իսկ ո՞վ է ասում՝ 1100 հոգի է եղել, դուք առաջնորդվում եք քանակով, մեզ համար  մեկ մարդն էլ է քաղաքացի»։

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին հանրապետության բոլոր մուտքերն ու ելքերը։ Ապա 12.00-ի իր ելույթից հետո վարչապետը կոչ էր արել քաղաքացիներին 13.30-ին բացել դատարանների մուտքերն ու ելքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ