News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարկավոր է  լայն հասարակական քննարկման միջոցով շատ հարցերի պատասխաններ տալ, որոնք վերաբերում են անցումային արդարադատությանը:

Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում անցումային արդարադատության մասին անցկացվող լսումներին:

Խոսնակը հնչեցրեց ամենակարեւոր հարցերից մի քանիսը՝ ինչ է անցումային արդարադատությունը, ինչպիսին է նրա գործիքակազմը, որքանով է այն տվյալ փուլում  անհրաժեշտ Հայաստանին, որոնք են նրա գործիքները, որն է նպատակը եւ միջազգային փորձը:

Նրա խոսքով՝ սկզբում պետք է հասկանալ, թե ինչու  գործող դատական համակարգը չի կարող բավարարել քաղաքացիների արդար դատավարության պահանջները եւ ինչի համար է հարկավոր դիմել  անցումային արդարադատությանը:

Ընդգծելով, որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրներ ունի, խոսնակն ընդգծեց, որ անցումային արդարադատության նպատակը անկախ դատական համակարգի ձեւավորմանն աջակցելն է:

Մյուս կողմից նպատակ է  չսրել գոյություն ունեցող խնդիրները, այլ աջակցել հաշտեցմանը:

Խոսելով գործիքակազմի մասին՝ Միրզոյանը ծովը սուզվելու մասին այլաբանական օրինակ բերեց.

 «Նպատակները չեն իրագործվի, եթե ավելի խորը սուզվենք ծովի մեջ, քան անհրաժեշտ է: Հայաստանն իրավական պետություն  է եւ անթույլատրելի է բացել Պանդորայի արկղը»:

Այսինքն,  նա պարզաբանեց, որ չի կարելի դատապարտել հազարավոր քաղաքացիների, որոնք մասնակցում են ընտրական խախտումներին՝ դրանք ուսուցիչներն են, ՏԻՄ աշխատակիցները, բարեկամները:

Սակայն գնահատական պետք է տալ եւ հավաստիացնել, որ այսուհետ նման բան երբեք չի կատարվի: Տնտեսական հանցագործությունների վերաբերյալ հարցեր են բարձրացվում՝ կիրառել թե չկիրառել հարկային համաներում, ինչպես հնարավորություն տալ նրանց, ովքեր ապօրինի հարստացել են վերադարձնելու թալանվածը: Դատական համակարգով հասկանալ՝ արդյոք այդ համակարգը ներկայացնում է քաղաքացիների կողմից պատվիրակաված գործառույթները, եթե ոչ՝ ապա հարկավոր է արագ ձեւավորել:

«Ամենակարեւորն այն է, թե ինչ չէ անցումային արդարադատությունը: Անցումային արդարադատությունը արտակարգ դատարանների ձեւավորումը չէ: Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով աջակցի գործող դատական համակարգի մաքրմանը եւ կայացմանը», - ընդգծեց Միրզոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ