News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ կնտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ մայիսի 24–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը անդրադառնալով։

«Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի 32 անդամ, մեկ շաբաթվա ընթացքում ռեկտորի ԺՊ-ի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի նիստում կդնի քվեարկության: ԵՊՀ ռեկտորի ԺՊ կընտրվի խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն օրենքով սահմանված կարգով կարող է պաշտոնավարել մինչեւ 6 ամիս, այնուհետեւ կհայտարարվի մրցութ ռեկտորի պաշտոնի համար»,- ասաց Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 23-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել, նա այդ պաշտոնում էր 2006 թվականից։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ էր, որ իշխանությունները փորձում էին հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը:

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւս հայտնել էր, որ հորդորել է Արամ Սիմոնյանին հեռանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել