News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի իշխանությունները որոշել են աճուրդի հանել կոռումպացված պաշտոնյաներից եւ այլ հանցագործներից առգրավված ունեցվածքը, գրում է The Guardian թերթը:

Խոսքը վերաբերում է պրեմիում դասի 82 ավտոմեքենաների վաճառքին, որը կիրականացվի հանգստյան օրերի ընթացքում: Դրանցից ստացված միջոցները կբաժանվեն աղքատների միջեւ, ինչպես նաեւ կուղղվեն սոցիալական ծրագրերի իրագործմանը:

«Այն ամենը, ինչն առգրավվել է հանցագործներից, կվերադարձվի հանրությանը, մասնավորապես, երկրի աղքատ բնակչությանը»,-ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Լոբրադորը:

Տասնյակ ավտոմեքենաների ընդհանուր արժեքը 1.2 մլն դոլար է: Աճուրդը ինքնատիպ փորձ է վերջ դնելու համակարգին, որի շրջանակներում կոռումպացված պաշտոնյաները յուրացնում էին աղքատների ունեցվածքը, բացատրել է Ժողովրդից գողացվածը վերադարձնելու ինստիտուտի տնօրեն Ռիկարդո Ռոդրիգես Վարգասը:

Ավտոմեքենաների աճուրդից հետո կկայանա եւս երկու աճուրդ, որոնց ընթացքում կվաճառվեն էլիտար տներ եւ թանկարժեք զարդեր, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ