News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ին ժամը 13-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 20-ին Եղեգնուտի անտառտնտեսության Փամբակի անտառպետության թիվ 3 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 17 ծառ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները նույն օրը, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժին են հրավիրել Փամբակ գյուղի բնակիչ Արտաշես Գ-ին: Նա խոստովանել է որ 2018թ. հոկտեմբերի 5-ին Փամբակ գյուղին հարակից անտառի «Բնձոր» կոչվող հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է նշված 17 ծառերից 4-ը, տեղափոխել իր տուն եւ օգտագործել տան ջեռուցման համար:

Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած ծառերը հատած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ