News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առցանց վաճառքի կայքերում եւ սոցիալական հարթակներում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ. հատկապես աչքի են ընկնում, կենդանի կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ եւ անթաքույց առք ու վաճառքի դեպքերը, հաղորդում է Econews.am-ը: 

Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ հաճախ անտեսվում են նաեւ իրավապահ մարմինների կողմից:

Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող հայտարարությունների: EcoNews.am-ը պարբերաբար ահազանգում եւ իրավապահ մարմիններին է ներկայացնում այդպիսի դեպքեր: Նման կայքերից մեկում հայտնաբերեցինք քաղաքացու, ով վաճառում է, իր բնորոշմամբ՝ կենդանի «բու»: Վերջինիս հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ քաղաքացին վաճառում է վայրի բնության միավոր հանդիսացող ու իր կողմից բռնված կենդանիների:

Հնարավոր «հաճախորդի» հետ զրույցի ընթացքում Մհեր Աղաջանյան անունով քաղաքացին շահագրգռված մանրամասներ էր ներկայացնում. «Երկու հատ են, մեկը 2 օր առաջ եմ բռնել, մեկն էլ էսօր... Ալավերդիում եմ: Ձագեր են, բայց շատ են մեծ: Մեկը թեթեւ վնասվածք ունի... հիմա ուզում եք, թե՞ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Մհեր Աղաջանյան անունով քաղաքացին նշեց, որ յուրաքանչյուր թռչունը վաճառում է 10 000 դրամով: Լրագրողի հարցադրմանը, թե արդյո՞ք վերջինս կկարողանա, օրինակ՝ 5 հատ բռնել ու վաճառել, վերջինս ասաց. «Չէ հլա որ 2 հատ են, չեմ կարա խոստանամ: Էսի հենց որ առան էլի կարողա բռնեմ»:

Լուսանկարներում ցուցադրվող թռչունն ականջավոր բու / Asio otus/ է, նստակյաց է, Հայաստանում քիչ տարածված: Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թեւերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։ Բնակվում է նոսրանտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ՀՀ-ում կենդանական աշխարհը պետության բացառիկ սեփականությունն է:

Բացի այդ, «Որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին» ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով վերոնշյալ կենդանատեսակի որսը թույլատրված չէ: Անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ, որ վայրի թռչունները հանդիսանում են տարբեր վարակների, հիվանդությունների, այդ թվում՝ զոոնոզ, կրողներ ու տարածողներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում պատշաճ եղանակով չի իրականացվում նաեւ կենդանական աշխարհի օբյեկտների շրջանում տարածված հիվանդությունների մոնիթորինգ եւ ուսումնասիրություն, ապա վայրի բնության մասնիկների նման ապօրինի օգտագործումը կարող է նաեւ ռիսկեր պարունակել մարդկանց համար:

Հավելենք, որ ականջավոր բուն բնադրում է փետրվարի վերջից՝ ագռավի կամ կաչաղակի հին բեւերում, ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում։ Բույնը սարքում է չոր ճյուղերից։ Մարտ-ապրիլին դնում է 42 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 26-27 օր։ Հունիսի 1-ին կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում եւ մի քանի օր անց վերջնականապես լքում այն։ Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն։ Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում եւ գետափերի ծառերի պուրակներում։ Բնադրվում է ագռավների, կաչաղակների եւ գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։ Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է եւ ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։ Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով եւ մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով եւ ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։ 

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության եւ մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ