News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Huawei-ի ղեկավարությունը դեմ է, որպեսզի Պեկինը միջոցներ ձեռնարկի Apple-ի դեմ՝ ի պատասխան չինական այդ ընկերությունը սեւ ցուցակ մտցնելու ԱՄՆ որոշման։ Այս մասին Bloomberg գործակալության հարցազրույցում ասել է Huawei-ի գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախ նման բան տեղի չի ունենա։ Երկրորդ, եթե նման բան տեղի ունենա, ապա ես առաջինը կարտահայտեմ իմ բողոքը»,- հավաստիացրել է նա։ «Apple-ը աշխարհում առաջատար ընկերություն է, առանց նրա չէր լինի բջջային ինտերնետը։ Եթե Apple-ը չլիներ, որպեսզի օգնի մեզ ցույց տալ ողջ աշխարհը, մենք չէինք տեսնի շրջակա աշխարհի գեղեցկությունը»,- ասել է Ժեն Չժենֆեյը։

Նա ամերիկյան ընկերությունն անվանել է իր ուսուցիչը։ «Այն մեր աչքերի առջեւ առաջ է ընթացել։ Ինչո՞ւ ընդդիմանամ ուսուցչիս։ Ես երբեք այդպես չեմ վարվի»,- խոստացել է չինական ընկերության տնօրենը։

Ժեն Չժենֆեյը խոստովանել է, որ ԱՄՆ գործողությունները հանգեցնում են Huawei-ի՝ մրցակիցներից հետ մնալուն 5G տեխնոլոգիաների ոլորտում։ «Հաստատ, մենք հետ կընկնենք, եթե մեր ինքնաթիռների թեւերին շատ անցքեր լինեն։ Եթե մենք դանդաղ թռչենք, իսկ մյուսները՝ արագ, նրանք մեզ արագ կհասնեն։ Բայց մենք կշարունակենք վերացնել այդ անցքերը, եւ երբ դրանք վերանան, նորից արագ կթռչենք»,- պատկերավոր բացատրել է Huawei-ի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ