News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի հաջողությունը նոր ստեղծվող աշխատատեղերն են, նոր ներդրումներն են տարատեսակ ծրագրերի մեջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այդ ներդրումները կոնկրետ եւ չափելի են:

Լրագրողներից մեկը դիմելով փոխվարչապետին, ասաց, որ տեղեկություններ ունի, որ մի քանի ամիս առաջ Հոլանդիայից եկած ներդրող է եղել, որը առաջարկել է 90 միլիոն դոլարի ներդրումներ կատարել ավիացիայի ոլորտում, բացել ավիաընկերություն, փորձել է հանդիպել Ավինյանի հետ, բայց իր օգնական Տաթեւիկ  Այդինյանը 2 ամիս շարունակ այդ ներդրողին չի ընդունել:

Այս առնչությամբ Տիգրան Ավինյանն ասաց. «Նախ պետք է հասկանանք՝ ինչու է ներդրողը ուզում ինձ հետ հանդիպել, եթե այդ հարցի պատասխանն ունենանք, ինձ թվում է՝ կարելի է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողը իրականում այդքան էլ իրական ներդրող չէ:

Այսինքն եթե ուզում է փոխվարչապետի հետ հանդիպել, դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրաբար, ինչ-որ արտոնություններ է պահանջում, որպեսզի այդ ներդրումը իրականանա, իսկ դա նշանակում է ավիացիոն շուկան խեղաթյուրել եւ ինչ-որ ընկերությանը ինչ-որ մի արտոնություն տալ, որը մի գուցե էլի քննարկելի է: Բայց ես չեմ կարծում, որ մենք մեկ ընկերությանը յուրահատուկ պայմաններ կարող ենք տալ, եւ մնացածին գործառույթները խաթարենք, եթե որեւէ մի քաղաքականություն մենք պետք է մշակենք դա պետք է լինի բոլորի համար, այսինքն հավասար արտոնյալ պայմաններ ապահովենք բոլորի համար:

Եվ նմանատիպ քաղաքականություն հիմա մշակվում է ավիացիայի կոմիտեում: Ընդհանուր առմամբ, իմ դռները երբեւէ փակ չեն եղել: Եթե իրական մարդիկ, իրական ներդրողներ ունեն որեւէ խնդիր իրենք միշտ կարող են դիմել իմ օգնականներին եւ հայտնվել իմ սենյակում: Այդ ներդրողի վերաբերյալ խնդրին տեղյակ չեմ: Ամենայն հավանականությամբ, դա եղել է մի հարց, որը որ իմ գրասենյակը նպատակահարմար չի համարել, որ այդ հանդիպումը կայանա: Իմ օգնականը ինձ չի տեղեկացրել այդ մասին, եւ դա նշանակում է, որ դրա կարիքն էլ չի եղել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ