News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջին ագնամ իտալական եկեղեցիներում մոմ վառելու, պատարագ պատվիրելու կամ նվիրտավություն անելու համար ծխականներին թույլ կտան կրեդիտային քարտով վճարել: Վերջին տարիներին հռոմեակաթոլիկ եկեղեցին անհավանական եռանդով  ձգտում է միանալ նոր տեխնոլոգիաներին: Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձավ այս տարվա հունվարին կայքի եւ Android-ի եւ iOS-ի համար «Քլիքիր եւ աղոթիր» հավելվածի գործարկումը: Վատիկանի այս պաշտոնական աղոթքի հարթակն առաջարկում է Հռոմի Պապի հետ միաժամանակ աղոթել, ինչպես անեւ աղոթքներով կիսվել այլ մարդկանց հետ, գրում է RG-ն:

Նորարարական նախաձեռնության հեղինակը Կոջա քաղաքի եպիսկոպոս Մոնսենյոր Ադրիանո Տեսարոլոն է: Նրա նախաձեռնությամբ քաղաքի երեք եկեղեցիներում վճարային տերմինալներ են տեղադրվել, որոնց մոնիտորներին երեք օպցիա է հայտնվում: Դրանք թույլ են տալիս 1,2 կամ 3 եվրո արժեքով մոմ վառել, պատարագ պատվիրել, ինչպես նաեւ ցանկացած գումարի նվիրատվություն կատարել:

Սրանով անակնկալները չեն ավարտվում: Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարող եկեղեցի գալ, մշակվել է կայք, ուր մտնելով հնարավոր կլինի ընտրել եկեղեցի նվիրատվության համար կամ պատարագ ամրագրել:

Նոր եկեղեցական տերմինալն առաջինը փորձարկել են օտարերկրյա զբոսաշրջիկները:

Տեղացի հավատացյալները նորարարությանը, մեղմ ասած, զգուշությամբ են վերաբերվում:

Նրանցից շատերը վախենում են, որ ամեն ինչ ի վերջո կավարտվի նրանով, որ կբարձրացվի վերոնշյալ ծառայությունների արժեքը, իսկ եկեղեցին աստծո տաճարից կվերածվի սուպերմարկետի:

Սակայն այս բոլոր մտավախությունները ոչ միայն անհիմն են, այլ ապարդյուն. նոր վճարային համակարգը խաղաղ գոյակցելու  է վճարման ավանդական տեսակների հետ: Ոչ ոք չի պատրաստվում արգելել մետաղադրամները եւ թղթադրամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ