News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Այս օրերին, հոկտեմբերի 23-ից 25-ը, Հռոմում անցնում է համաշխարհային կրոնների միջև երկխոսության և խաղաղության համար աղոթքի հանդիպումը, որը 1986 թվականից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանավորության ներքո գործող Սանտ Էգիդիո (Sant’Egidio) համայնքը։ 

Այս տարվա եռօրյա միջազգային հավաքը, որ համախմբել է կրոնի, քաղաքականության և մշակույթի ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից, ինչպես նաև հազարավոր մարդիկ, հեռավար մասնակցելու համար, կանցնի «Խաղաղության ճիչ․ Կրոնները և մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։

Բացման արարողությունը տեղի ունեցավ կիրակի օրը երեկոյան,  Հռոմի La Nuvola կոնգրես կենտրոնում, որտեղ ելույթ ունեցան հայտնի քաղաքական և կրոնական գործիչներ՝ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սանտ Էջիդիո համայնքի հիմնադիր  Անդրեա Ռիկարդին, Նիգերից Մուհամեդ Բազումը, Իտալիայի Եպիսկոպոսաց Ժողովի նախագահ Կարդինալ Մատեո Զուպին, Ֆրանսիայի րաբբի Հայիմ Կորսիան, Համաշխարհային իսլամական լիգայի գլխավոր քարտուղար Ալ Իսան,  ինչպես նաև Ուկրաինայի պատերազմի մի երիտասարդ ականատես։ Իր ոգեշունչ ելույթում Ֆրանսիայի նախագահը երկու անգամ  հորդոր ուղղեց, որ Ուկրաինայում պատերազմը չպետք է մոռացության մատնի Հայաստանի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները։

Երեկ առավոտյան մեկնարկեցին հանդիպման աշխատանքները տարբեր, առանձին ֆորումների ձևաչափով։

Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում էր Հայ Առաքելական Եկեղեցին այս կարևոր միջազգային հավաքին։

Սրբազան Հայրը ներկա եղավ բացման արարողությանը ապա երեկ հետմիջօրեին իր մասնակցությունը բերեց «Միասնական Զատիկ. Այլևս ոչ թե երազանք, այլ աշխարհը միավորելու անհրաժեշտություն» խորագրով ֆորումի աշխատանքներին։

Իր ելույթի սկզբում Սրբազան Հայրը նախ Սանտ Եջիդիո համայնքին հայտնեց երախտագիտությունը նախաձեռնության և դրան մասնակցելու իրեն ընձեռված հնարավորության համար։

Նա նշեց, որ համաճարակի պատճառով ցնցված աշխարհը, վերջին լուրջ քաղաքական հակամարտությունների պատճառով այսօր կանգնած է նոր գլոբալ սպառնալիքի առջև, որին դիմակայելու համար պահանջվում է բոլորիս միասնությունը։

Ապա Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց եկումենիկ շարժմանը՝ ի դեմս 1948 թ․ հիմնադրված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի, ընդգծելով նրա դերը՝ պատմությամբ, աշխարհագրությամբ, աստվածաբանությամբ և մշակույթով իրարից տարբեր Եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի, բաց «openness policy»  քաղակականության և մերձեցման միջավայրի մթնոլորտի ձևավորման համար։

Խոսելով արդի ժամանակաշրջանի եկումենիկ շարժման նվաճումների մասին, նա կարևորեց Վատիկանի Բ․ Ժողովի (1963-1965 թ․թ․) «թարմացման» ոգին։ Ժողովին ընդունվեցին շուրջ 16 կարևոր որոշումներ, որոնք ոչ միայն մեկնակետ ծառայեցին զգալի վերափոխումների՝ վարդապետության, ծեսի, աստվածաբանության ոլորտում, ինչպես նաև Եկեղեցու և ոչ քրիստոնյաների առերեսման  և առավել կրոնական ազատության ապահովման համար, այլ նաև նոր զարգացում և որակ հաղորդեցին հետագա միջ-եկեղեցական հարաբերություններին։

Անդրադառնալով բուն ֆորումի թեմային, նա ընդգծեց, որ Քրիստոսի Հարությունը մեր քրիստոնյաներիս հավատքի հիմնաքարն է, և այն նույն օրը միասին տոնելը բացառիկ քայլ կլինի՝ Հարուցյալ Տիրոջ ներկայության մեջ մեր միասնությունն իրագործելու համար: Նա համառոտ ակնարկ կատարեց Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների կողմից, 90-ակաների վերջից մինչ օրս նախաձեռնած քայլերին՝ Քրիստոսի Հարության տոնի ընդհանուր օր սահմանելու համար։

Իր ելույթի ավարտին Սրբազան Հայրը կարծիք հայտնեց, որ 2025 թվականին Նիկիայի Տիեզերական ժողովի 1700-ամյակի տոնախմբությունը լավագույն առիթ կհանդիսանա, որ բոլոր Քրիստոնյա Եկեղեցիները համաձայնության գան Քրիստոսի Հարության տոնը նույն օրը նշել:

Եռօրյա նախաձեռնությունը կավարտվի հետմիջօրեին Կոլիզեյում, խաղաղության համար աղոթքի արարողությամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և համաշխարհային կրոնների ներկայացուցիչների ներկայությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Երուսաղեմի հայ պատրիարքը Բայդենի հետ հանդիպմանը խոսել է հայկական ժառանգության, քրիստոնյա համայնքի դժվարությունների մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ