News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է հայկական ժառանգությունը ու ներկայությունը, քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների եւ կոնֆլիկտների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

«Ջո Բայդենը մեզ մոտ մնացել է մոտ 40 րոպե, եւ հանդիպումն անցել է շատ լավ մթնոլորտում։ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Ապա ներկայացրել է Սուրբ ծննդյան տաճարում մեր ունեցած եկեղեցու իրավունքները եւ առհասարակ՝ Սուրբ եկեղեցում ունեցած հայ եկեղեցու իրավունքները։ Պատրիարքը նաեւ խոսել է մեր պատմության, հայկական ժառանգության, ներկայության եւ քրիստոնեական համայնքի ունեցած դժվարությունների ու կոնֆլիկտների մասին։ Նախագահը ցանկություն էր հայտնել հանդիպել բոլոր հոգեւոր հայրերի հետ լսելու համար նրանց մտահոգությունները եւ խնդրանքները»,- նշեց նա։

Կորյուն վարդապետ Բաղդասարյանի խոսքով՝ պատրիարքը նախագահին նվիրել է հախճապակուց պատրաստված ափսե եւ նուռ, քանի որ հախճապակին հայկական արվեստի մասերից մեկն է։

«Հախճապակու արվեստը Երուսաղեմում դարձել է մի յուրահատուկ բրենդ։ Իսկ Ջո Բայդենի նվերը մեզ կհանձնեն դեսպանատնից»,- նշեց վարդապետ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Բեթղեհեմից հետո Ջո Բայդենն ուղեւորել է Սաուդյան Արաբիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ