News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավանդաբար ամսվա վերջին ուրբաթ օրը Beeline-ում անցկացվում է «Երեխաների օր»։ Այս ուրբաթն ընկերությունը նվիրեց Երեխաների պաշտպանության օրվան եւ աշխատակիցների երեխաների համար կազմակերպեց մեծ տոն ՝ հետաքրքիր եւ զվարճալի միջոցառումներով։

Մասնավորապես, երեխաների համար կազմակերպվել էին քիմիական շոու, էլեկտրական «Տեսլա» շոու, ինչպես նաեւ շոու Վան Դե Գրաաֆի գեներատորի օգտագործմամբ։ Բացի այդ փոքրիկների համար գործում էին դեմքի նկարչության եւ քաղցրավենիքի տաղավարները։

«Ամեն ամսվա ուրբաթ օրը մեր աշխատակիցների երեխաները մեզ հյուր են գալիս, եւ յուրաքանչյուր նման ուրբաթ վերածվում է փոքր տոնի։ Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ մենք որոշեցինք այդ տոնն ավելի մեծ դարձնել եւ մեր փոքրիկ հյուրերի համար բազմաթիվ զվարճալի եւ կրթական միջոցառումներ պատրաստեցինք։ Փոքրիկների երջանիկ դեմքերից կարելի է տեսնել, որ այսօրվա՝ մայրիկի կամ հայրիկի աշխատավայր այցելությունը նրանք դեռ երկար կհիշեն», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Beeline-ի մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրենի ժ/պ Աշխեն Պողոսյանն էլ մատնանշեց տոնի նորարարական տարրը։

«Մեր երեխաների համար այսօրվա միջոցառումը ժամանակակից աշխարհի ոգուն համապատասխան է՝ առաջարկել ենք երեխաներին ուրախ եւ տոնական միջավայրում փորձեր անել ու տեսնել սովորական իրերը նորարար կատարմամբ։ Ոգեւորված են ոչ միայն փոքրիկները, այլեւ նրանց ծնողները, իսկ դա նշանակում է, որ տոնը ստացված է։ Վստահ եմ, որ երեխաները տուն կվերադառնան փայլող աչքերով եւ նոր բաներ սովորելու եւ բացահայտելու ցանկությամբ»։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է ընկերության աշխատակիցների ավելի քան 300 երեխա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ