News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումը մեծացել է 2 անգամ, իսկ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասել է 1 միլիարդ 97 միլիոն դոլարի: Այս մասին հունիսի 1-ին Ծաղկաձորում «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Նրա խոսքով՝ դա կապված է մաքսային գործընթացների հեշտացման հետ:

«2018 թվականին ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 27%-ը (կամ մոտ 2 մլրդ դոլար): Ընդ որում, 96%-ը՝ Հայաստան-Ռուսաստան երկկողմ առեւտրաշրջանառության արդյունքում»,- նշել է Բաբկոն:

Նա հավելել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերը ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ միջազգային շուկայում:

«2018 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 53%՝ Հայաստան ուղիղ ներդրումների մաքուր հոսքի ողջ ծավալից: Հայաստանի իրական տնտեսական ոլորտ Ռուսաստանի ուղիղ ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 124 մլն դոլար: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ավելի քան 26%-ը ստացվում է Ռուսաստանից»,- ընդգծել է առեւտրային ներկայացուցիչը:

Նշենք, որ մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձորում անցկացվում է «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» 5-րդ բիզնես համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ